ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
-
ՀՏՀ (Հաճախ տրվող հարցեր)
-
Պատասխանատվությունից հրաժարվելու մասին հայտարարություն

ՀՏՀ (Հաճախ տրվող հարցեր)
Ինչպիսի՞ կոնցենտրացիայով է հասանելի «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը:
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը
հասանելի է երկու կոնցենտրացիայով՝
– 2% = 100 մգ իբուպրոֆեն/ 5 մլ կամ 20 մգ իբուպրոֆեն/մլ
– 4% = 200 մգ իբուպրոֆեն /5 մլ կամ 40 մգ իբուպրոֆեն/մլ
Երկու դեպքում էլ Ձեր երեխան ստանում է նույն քանակությամբ ակտիվ նյութ: 4 տոկոսանոց դեղամիջոցի առավելությունն այն է, որ 2 տոկոսանոց դեղամիջոցի համեմատ կրկնակի կոնցենտրացիայի շնորհիվ Դուք երեխային տալիս եք միայն հեղուկի ծավալի կեսը: Սա առավելություն է, հատկապես՝ ավելի մեծ տարիքի երեխաների համար:
Ո՞ր տարիքից կարելի է ընդունել «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը:
«ՄԻԳ® երեխաների համար» 2% (100 մգ իբուպրոֆեն/5 մլ) դեղամիջոցը նախատեսված է 6 ամսականից (5 կգ) մինչև 9 տարեկան (29 կգ) երեխաների համար:
«ՄԻԳ® երեխաների համար» 4% (200 մգ իբուպրոֆեն/5 մլ) դեղամիջոցը նախատեսված է 1 տարեկանից (10 կգ) մեծ երեխաների, դեռահասների (> 40 կգ) և մեծահասակների համար:
Ինչպիսի՞ հաճախականությամբ պետք է ընդունել «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը:
Դեղաչափի միջակայքը պետք է ընտրվի ախտանիշներին և առավելագույն օրական դեղաչափին համապատասխան: «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը կարելի է նշանակել օրական մինչև 3 անգամ՝ տարիքով և մարմնի քաշով պայմանավորված դոզավորման կարգին համապատասխան: Դեղամիջոցի առանձին ընդունումների միջև պահպանեք առնվազն վեցժամյա ընդմիջում: Մի գերազանցեք առավելագույն օրական դեղաչափը:
Որքա՞ն ժամանակ պետք է ընդունել «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը նախատեսված է միմիայն կարճաժամկետ ընդունման համար: Եթե ախտանիշները բարդանում կամ պահպանվում են 3 օրից ավելի, դիմեք բժշկի:
Կարելի է արդյո՞ք «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը համատեղել այլ դեղամիջոցների հետ:
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը և այլ դեղամիջոցները կարող են փոխազդել միմյանց հետ: Եթե երեխան պետք է ընդունի նաև այլ դեղամիջոցներ, ծանոթացեք ներդիր թերթիկին և խորհրդակցեք բուժող մանկաբույժի հետ:
Արդյո՞ք «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը պետք է ընդունել ուտելու ընթացքում:
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը կարելի է ընդունել ինչպես ուտելու ընթացքում այնպես էլ ուտելուց հետո: Զգայուն ստամոքսով երեխաներին խորհուրդ է տրվում «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցն ընդունել ուտելու ընթացքում:
Առկա են արդյո՞ք անհատական դոզավորման հրահանգներ:
Այո՛: Դեղաչափը հստակ պահպանելու համար՝ հետևեք ստորև բերված դոզավորման աղյուսակին:
«ՄԻԳ® երեխաների համար» 2% (100 մգ իբուպրոֆեն/5 մլ)
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցի դեղաչափը որոշվում է մարմնի քաշով կամ տարիքով. որպես կանոն միանվագ դեղաչափը կազմում է 7-10 մգ/կգ և առավելագույն օրեկան դեղաչածփը՝ 30 մգ/կգ:
Դեղամիջոցի առանձին ընդունումների միջև ընդմիջումը պետք է որոշվի ախտանիշներին և առավելագույն օրական դեղաչափերին համապատասխան: Դեղամիջոցի առանձին ընդունումների միջև պահպանեք առնվազն վեցժամյա ընդմիջում: Մի՛ գերազանցեք նշված առավելագույն օրական դեղաչափը:
Որքա՞ն ժամանակ կարելի է պահել «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը բացելուց հետո և ինչպիսի՞ պայմաններում է պետք այն պահել:
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը պահպանման հատուկ պայմաններ չի պահանջում: Օգտագործելուց հետո փակեք կափարիչը: Ներարկիչից հանեք մխոցը, երկուսն էլ լվացեք գոլ ջրով և չորացրեք:
Այնուհետև «ՄԻԳ® երեխաների համար» 2% դեղամիջոցը կարելի է պահել 6 ամիս մինչև 25°C պայմաններում:
Այնուհետև «ՄԻԳ® երեխաների համար» 4% դեղամիջոցը կարելի է պահել 6 ամիս մինչև 30°C պայմաններում:
Որո՞նք են «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցի առավելությունները
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցի ակտիվ բաղադրիչ իբուպրոֆենը հատկապես արդյունավետ է ջերմիջեցման և ցավազրկման գործում:
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցն ապահովում է արագ (սկսում է ազդել մոտ 15 րոպեում) և երկարատև (մինչև 8 ժամ) ջերմիջեցնող ազդեցություն և արդյունավետ է նաև բարձր ջերմության դեպքում:
Բացի այդ, իբուպրոֆենը մեղմացնում է ցավը և ունի հակաբորբոքային ազդեցություն:
Որպես կանոն, «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցն ունի լավ տանելիություն և ելակի համ, որի շնորհիվ ավելի դյուրին է ընդունվում երեխաների կողմից:
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը թողարկվում է դեղաչափը որոշելու համար նախատեսված պրակտիկ ներարկիչով, որն օգնում է պարզ և հստակ որոշել դեղաչափը: «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը չի պարունակում շաքար, գունանյութ կամ սպիրտ:
Արդյո՞ք «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը կարող է հանգեցնել ալերգիայի կամ դեղամիջոցի նկատմամբ անտանելիության առաջացմանը:
Ցավազրկող դեղամիջոցների, օրինակ՝ այսպես կոչված ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ), որոնց դասին է պատկանում նաև իբուպրոֆենը, ընդունումը հազվադեպ է առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսիք են՝ մաշկային ցանը կամ ասթման: Նման ախտանիշների առաջացման պարագայում դրանց առաջին իսկ դրսևորման պահից հարկավոր է դադարեցնել «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցի ընդունումը և անհապաղ դիմել բժշկի:
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը պարունակում է հեղուկ մալիտիտոլ, որը դեղամիջոցների մեջ ավելացվող սովորական հավելում է և հաստատված է առողջապահության լիազոր մարմինների կողմից:
Մալտիտոլը բնական շաքարի փոխարինող է, որն ունի ավելի քիչ կալորիա և անվնաս է ատամների համար: Եթե բժիշկը Ձեզ հայտնել է, որ Ձեր երեխայի օրգանիզմն ունի անտանելիություն շաքարի որոշ տեսակների նկատմամբ, նախքան այս դեղամիջոցն ընդունելը խորհրդակցեք բուժող բժշկի հետ:

Պատասխանատվությունից հրաժարվելու մասին հայտարարություն
Ելից տվյալներ.
Համացանցում ներկայացվածությունը «Բեռլին-Խեմի» ընկերության ծառայությունն է:
«Բեռլին-Խեմի» ԲԸ
ներկայացուցչություն
Հեռ.՝ +374 10 500 771
Էլ. փոստ
office-armenia@berlin-chemie.co
Հեռ.: +374 10 500 771
Էլ․ հասցե office-armenia@berlin-chemie.co
Երախտագիտություն նկարների համար
© Fotolia.com: Օքսանա Կուզմինա, «Monkey Business», kharlamova_lv, athomass, Սեբադտիան Կաուլիցկի, Ռոբերտ Կնեշկե, Դեն Ռեյս, «Ilike», «drubig-photo»
Պատասխանատվությունից հրաժարվելու մասին հայտարարություն
Համացանցում մեր ներկայացվածության էջերը կոչված են տեղեկություններ տրամադրել մեր ընկերության, մեր արտադրանքի և այլ ծառայությունների մասին: Այդ էջերն ուսումնասիրվել և համադրվել են մանրազնին կերպով և անընդհատ թարմացվում են: Չնայած այդ էջերի բովանդակության ճշտության, ամբողջականության և անմիջականության հետ կապված մեր սեփական շահագրգռվածությանը, ցավոք, մենք չենք կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատվություն ստանձնել դրա համար: Այս էջերը պարզապես ընդհանուր տեղեկություններ են տրամադրում և բժշկական, առևտրային կամ որևէ այլ բնույթի խորհրդատվությանը որևէ կերպ չեն փոխարինում: Այդ իսկ պատճառով, ինտերնետային էջերից և դրանցում պարունակվող տեղեկություններից օգտվելու արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատճառված վնասի կապակցությամբ փոխհատուցման մասին որևէ հայտարարություն կամ պահանջ բացառվում են:
Մեր ինտերնետային էջերում առկա կամ հղումով նշված որևէ երրորդ անձից ստացված տեղեկատվությունը չպետք է ընկալվի որպես մեր կողմից ներկայացված խորհրդատվություն: Քանի որ մենք չենք ստուգում նման տեղեկությունների ճշգրտությունը կամ անմիջականությունը կամ օրինականության այլ ցուցանիշները, հասկանալի է, որ մենք նման տեղեկությունների համար պատասխանատվություն ստանձնել չենք կարող:
Ծրագիրը, դրա բովանդակությունը, տվյալները, պատկերները և այլն պաշտպանված են հեղինակային իրավունքով կամ արդյունաբերական սեփականության այլ իրավունքներով: Ցանկանում ենք նաև շեշտել, որ համապատասխան նշմամբ բոլոր ապրանքային անունները և այլ անունները պաշտպանված են ապրանքանշանի մասին օրենքով: Դրանց ցանկացած օգտագործում, ներառյալ՝ վերարտադրությունը, տարածումը և վերամշակումը թույլատրելի է միմիայն օրենքի սահմաններում և իրավասու անձի համաձայնությամբ:
Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել ինտերնետային էջերի բովանդակությունը:
© «Բեռլին-Խեմի» ԲԸ



