ՄԻԳ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՄԻԳ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
-
Երեխաների համար նախատեսված դեղամիջոցներ
-
Տենդի և ցավի արագ հաղթահարում
-
Հասանելի է խտության առումով երկու ձևով՝
-
Պարզ կիրառում
-
Պացիենտի համար նախատեսված տեղեկություններ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


Կարևոր տեղեկություն. Հիշեք, որ երեխաների մոտ ջերմության բարձրացումը հաճախ ուղեկցվում է ցավով: Ինքնազգացողությունը լավացնելու համար՝ երեխաները պետք ընդունեն ջերմիջեցնող և ցավազրկող միջոցներ:
Երեխաների համար նախատեսված դեղամիջոցներ
Երեխաները չպետք է չափից ավելի երկար ժամանակ ենթարկվեն տենդի կամ ցավի ազդեցության: Դեղատներում հասանելի են երեխաների համար նախատեսված դեղամիջոցներ, որոնք պարունակում են տարբեր ջերմիջեցնող և ցավազրկող ակտիվ նյութեր: Այդ դեղամիջոցները մշակվել են երեխաների համար և օգնում են նրանց օրգանիզմին հաղթահարել հիվանդությունը/ վատ ինքնազգացողությունը:
Դեղամիջոցի ընտրության կարևոր չափորոշիչներն են՝ արդյունավետ, արագ և երկարատև ներգործությունը և պարզ կիրառությունը, հստակ դեղաչափումը և լավ տանելիությունը:
Երեխաների համար նախատեսված հեղուկ դեղամիջոցների պարագայում կարևոր դերակատարում ունի նաև դեղամիջոցի համը, քանի որ երեխաներն ավելի պատրաստակամ են ընդունում հաճելի համով դեղամիջոցներ, ինչը հաջողության նախադրյալն է:


Արագ հաղթահարում է տենդը և ցավը:


«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը երեխաների համար նախատեսված ջերմիջեցնող և ցավազրկող դեղամիջոց է:
Տենդի և ցավի արագ հաղթահարում
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցի ակտիվ նյութը ՝ իբուպրոֆենն
արդյունավետ ջերմիջեցնող և ցավազրկող միջոց է: Իբուպրոֆենն ունի արագ և երկարատև ջերմիջեցնող ազդեցություն և, որպես կանոն, լավ տանելիություն:
Բացի այդ, իբուպրոֆենն արդյունավետ ցավազրկող է և ունի հակաբորբոքային ազդեցություն:
Իբուպրոֆեն ակտիվ նյութով «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը.
• Ապահովում է արագ (սկսում է ազդել մոտ 15 րոպեում) և երկարատև (մինչև 8 ժամ) ջերմիջեցնող ազդեցություն: Ձեր երեխայի ինքնազգացողությունը շուտով կբարելավվի երկար ժամանակով:
• Արդյունավետ է նաև բարձր ջերմության դեպքում:
• Հարմար է տարբեր արտահայտվածության ջերմության և թույլից մինչև միջին ուժգնության ցավի պարագայում:
• Որպես կանոն, ունի լավ տանելիություն:
• Թողարկվում է
դեղաչափը որոշելու համար նախատեսված պրակտիկ հարմարանքով, որը թույլ է տալիս պարզ և ճշգրիտ առանձնացնել դեղաչափերը:
• Ունի ելակի համ, ինչի շնորհիվ երեխաներն ավելի հեշտ են ընդունում դեղը:

Արագ հաղթահարում է տենդը և ցավը:


Հասանելի է խտության առումով երկու ձևով՝
երեխաների համար հարմարեցված դեղաչափով:
«ՄԻԳ® երեխաների համար» 2% սուսպենզիա
(100 մգ իբուպրոֆեն/5 մլ, մեկ մլ-ն պարունակում է 20 մգ իբուպրոֆեն)
վեց ամսականից (5 կգ) բարձր երեխաների համար
Դեղամիջոցը պետք է ընդունվի առնվազն 6 ժամ ընդմիջմամբ:
Մի՛ գերազանցեք առաջարկվող դեղաչափը կամ բուժման տևողությունը (առավելագույնը 3 օր):
Մարմնի քաշ
(Տարիք)
Մեկ դեղաչափ/դոզա իբուպրոֆեն
(2% սուսպենզիա)
Առավելագույն օրական դեղաչափ իբուպրոֆեն
(2% սուսպենզիա)

5-6կգ
(կրծքահասակ երեխաներ
6–8 ամսական)
50 մգ
(2.5 մլ սուսպենզիա)
150մգ
(7.5 մլ սուսպենզիա)

7-9կգ
(կրծքահասակ երեխաներ 9–12 ամսական)
50մգ
(2.5 մլ սուսպենզիա)
200մգ
(10մլ սուսպենզիա)

10–15կգ
(կրծքահասակ երեխաներ 1–3 տարեկան)
100մգ
(5 մլ սուսպենզիա)
300մգ
(15 մլ սուսպենզիա)

16–20կգ
(կրծքահասակ երեխաներ 4–6 տարեկան)
150մգ
(7.5 մլ սուսպենզիա)
450մգ
(22.5 մլ սուսպենզիա)

21–29կգ
(կրծքահասակ երեխաներ 7–9 տարեկան)
200մգ
(10 մլ սուսպենզիա)
600մգ
(30 մլ սուսպենզիա)

«ՄԻԳ® երեխաների համար» 4% սուսպենզիա
(200 մգ իբուպրոֆեն/5 մլ, մեկ մլ-ն պարունակում է 40 մգ իբուպրոֆեն)
1 տարեկանից բարձր երեխաների համար:
Կրկնակի ազդեցություն կես ծավալով («ՄԻԳ® երեխաների համար» 2% դեղամիջոցի համեմատ) ((այստեղ անհրաժեշտ է ավելացնել հղում (1 սեղմամբ) «Միգ®» դեղամիջոցի օգտագործման հրահանգներին)
Մարմնի քաշ
(Տարիք)
Մեկ դեղաչափ/դոզա
4% սուսպենզիա
Առավելագույն օրական դեղաչափ
4% սուսպենզիա

10կգ–15կգ
1–3 տարեկան
100մգ
(2.5 մլ սուսպենզիա)
300մգ
(7.5 մլ սուսպենզիա)

16կգ–19կգ
4–5 տարեկան
150մգ
(3.75 մլ սուսպենզիա)
450մգ
(11.25 մլ սուսպենզիա)

20կգ–29կգ
6–9 տարեկան
200մգ
(5 մլ սուսպենզիա)
600մգ
(15 մլ սուսպենզիա)

30կգ–39կգ
10–11 տարեկան
200մգ
(5 մլ սուսպենզիա)
800մգ
(20 մլ սուսպենզիա)

≥ 40 կգ
≥ 12 տարեկան երեխաներ և մեծահասակներ
200-400մգ
5–10 մլ սուսպենզիա
1200մգ
15–30 մլ սուսպենզիա

Միայն կարճաժամկետ օգտագործման համար:
Եթե երեխաների և պատանիների մոտ անհրաժեշտություն է առաջանում այս դեղամիջոցն ընդունել ավելի քան 3 օր, կամ եթե ախտանիշները խորանում են, դիմեք բժշկի:

Արագ հաղթահարում է տենդը և ցավը:

Պարզ կիրառում
«ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը հեշտ է դոզավորել և ընդունել: Հստակ դեղաչափը որոշելու համար տուփի մեջ առկա է դեղամիջոցի պերօրալ ընդունման համար նախատեսված ներարկիչ:
Նախքան օգտագործելը թափահարեք սրվակը:
Սրվակը բացելու համար դեպի ցած սեղմեք գլխիկը և պտտեք այն սլաքներով նշված ուղղությամբ:
Դեղամիջոցի պերօրալ ներարկման համար նախատեսված ներարկիչը տեղադրեք բացվածք մեջ:
Նշված դիրքում ներարկիչը պահելով՝ սրվակը շրջեք դեպի վեր՝ և մխոցը զգուշորեն հասցրեք անհրաժեշտ նշումին:
Սրվակը կրկին շրջեք դեպի վար ուղղահայաց դիրքով և զգուշորեն դուրս հանեք ներարկիչը:
Օշարակը երեխայի բերանի մեջ ներարկելու համար ներարկիչի ծայրը դրեք նրա բերանի մեջ և դանդաղ ետ տարեք մխոցը ներարկիչի գլանակի մեջ: Դեղամիջոցը ներարկեք Ձեր փոքրիկի կուլ տալու արագությանը համապատասխան:
Դեղամիջոցը ներարկելուց հետո փակեք սրվակի գլխիկը: Մխոցը դուրս հանեք գլանակից, երկուսն էլ լվացեք տաք ջրով և չորացրեք:
Օգտագործման հրահանգներ
Դեղամիջոցի պերօրալ ներարկման համար նախատեսված ներարկիչը պահեք երեխաների համար անհասանելի վայրում:

1. Սրվակը բացելու համար՝ դեպի ցած սեղմեք գլխիկը և պտտեք այն սլաքներով նշված ուղղությամբ:

2. Դեղամիջոցի պերօրալ ներարկման համար նախատեսված ներարկիչը տեղադրեք բացվածք մեջ:

3. Նշված դիրքում ներարկիչը պահելով՝ սրվակը շրջեք դեպի վեր՝ և մխոցը զգուշորեն հասցրեք անհրաժեշտ նշումին:

4. Սրվակը կրկին շրջեք դեպի վար ուղղահայաց դիրքում և զգուշորեն դուրս հանեք ներարկիչը:

Արագ հաղթահարում է տենդը և ցավը:

Պացիենտի համար նախատեսված տեղեկություններ
«ՄԻԳ® երեխաների համար»
20 մգ /մլ իբուպրոֆեն. Ակտիվ նյութ՝ իբուպրոֆեն: Բաղադրություն՝ պերօրալ ընդունվող սուսպենզիա, սուսպենզիա յուրաքանչյուր մլ պարունակում է 20 մգ իբուպրոֆեն: : Բուժման ցուցումներ. Տենդի և թույլից մինչև միջին ուժգնության ցավի կարճաժամկետ սիմպտոմատիկ բուժում: Նախատեսված է 5 կգ (6 ամսական) – 29 կգ (9 տարեկան) մարմնի քաշով երեխաների համար: Օգտագործման հետ կապված հատուկ զգուշացումներ և նախազգուշական միջոցներ. այս դեղամիջոցը պարունակում է հեղուկ մալտիտոլ և 3,8 մգ նատրիում մեկ մլ-ում: Մի՛ ընդունեք «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը 3 օրվանից ավել՝ առանց բժշկի կամ ատամնաբույժի հետ խորհրդակցելու: Անպայման կարդացեք Պացիենտի համար նախատեսված ներդիր- թերթիկը: Վտանգների և կողմնակի ազդեցությունների մասին իմանալու համար կարդացեք Պացիենտի համար նախատեսված ներդիր-թերթիկը և դիմեք բժշկի կամ դեղագործի:
«ՄԻԳ® երեխաների համար Ֆորտե»
40 մգ /մլ իբուպրոֆեն. Ակտիվ նյութ՝ իբուպրոֆեն: Բաղադրություն՝ պերօրալ ընդունվող սուսպենզիա, սուսպենզիայի յուրաքանչյուր մլ պարունակում է 40 մգ իբուպրոֆեն: Բուժման ցուցումներ. Տենդի և թույլից մինչև միջին ուժգնության ցավի կարճաժամկետ սիմպտոմատիկ բուժում: Նախատեսված է 10 կգ (1 տարեկան) և ավելի մարմնի քաշով երեխաների, դեռահասների և մեծահասակների համար: Օգտագործման հետ կապված հատուկ զգուշացումներ և նախազգուշական միջոցներ . այս դեղամիջոցը պարունակում է հեղուկ մալտիտոլ և 6 մգ նատրիում 1 մլ առավելագույն մեկ դեղաչափում: Մի՛ընդունեք «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցը 3 օրվանից ավել՝ առանց բժշկի կամ ատամնաբույժի հետ խորհրդակցելու: Անպայման կարդացեք Պացիենտի համար նախատեսված ներդիր-թերթիկը: Վտանգների և կողմնակի ազդեցությունների մասին իմանալու համար կարդացեք Պացիենտի համար նախատեսված ներդիր-թերթիկը և դիմեք բժշկի կամ դեղագործի:


Արագ հաղթահարում է տենդը և ցավը:



