ՏԵՆԴ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՏԵՆԴ
-
Ի՞նչ է տենդը
-
Ինչո՞ւ են երեխաները հաճախ ունենում տենդ:
-
Վտանգավոր է արդյո՞ք ջերմության բարձրացումը
-
Ինչպե՞ս ճանաչել տենդը:
-
Ջերմության իջեցում
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


Ձեր երեխայի մարմնի բնականոն ներքին ջերմությունը պետք է լինի 36.1- 37.8°C սահմաններում:
Ի՞նչ է տենդը
Ձեր երեխայի մարմնի բնականոն ներքին ջերմությունը պետք է լինի 36.1- 37.8°C սահմաններում:
Եթե Ձեր փոքրիկի մարմնի ներքին ջերմությունը փոքր-ինչ բարձրանում է՝ տատանվելով 38-38,8° C սահմաններում, դա նշանակում է, որ նրա «ջերմությունը բարձր է»:
«Տենդը» մարմնի ներքին ջերմության բարձրացումն է 38°C աստիճանից բարձր (չափվում է ուղիղաղիքային՝ ռեկտալ ճանապարհով):
Բարձր ջերմությունը և տենդը կարող են ազդարարել, որ մարդու օրգանիզմը պայքարում է վնասակար ազդեցության, օրինակ՝ վիրուսների կամ բակտերիաների դեմ:
- Մարմնի բնականոն ջերմաստիճան՝1 – 37.8°C.
- Մարմնի բարձր ջերմաստիճան (թեթև տենդ)՝ 38 – 38.8°C.
- Տենդ՝ >38°C
- Երեխաների մոտ նկատվող ուժեղ տենդ` 39.8°C


Արագ հաղթահարում է տենդը և ցավը:


Ինչո՞ւ են երեխաները հաճախ ունենում տենդ:
Երեխաներն իրենց կյանքի ընթացքում դեռևս չեն հասցրել առնչվել բազում ախտածին օրգանիզմների, ինչպիսիք են՝ մանրէները, վիրուսները կամ սնկերը, և այդ իսկ պատճառով նրանց իմունային համակարգն ավելի հաճախ է վտանգվում: Երեխաների, և հատկապես՝ փոքր տարիքի երեխաների դեպքում ավելի բարդ է կարգավորել ջերմությունը, քան մեծահասակների դեպքում:
Բնականոն պայմաններում նրանց ջերմաստիճանը կայուն է, սակայն հակված է հավասարակշռության խախտման: Այդ իսկ պատճառով մեծահասակների համեմատ՝ երեխաների մոտ ավելի հաճախ են հանդիպում ջերմաստիճանի կարգավորման խանգարումներ, քանի որ մեծահասակների մարմնի ավելի մեծ մակերեսը թույլ է տալիս ավելի լավ հավասարակշռություն հաստատել:
Ջերմության բարձրացման հնարավոր պատճառները
Ջերմությունը կարող է բարձրանալ մի քանի պատճառով: Առավել տարածված պատճառը վիրուսային վարակներն են, որոնք հանգեցնում են մրսածության և գրիպի, ականջի և կոկորդի ցավի, սակայն տենդով կարող է ուղեկցվել նաև ատամների ծկթումը: Բացի այդ, տենդով կարող են ուղեկցվել նաև «մանկական հիվանդություններ» կոչվող հիմնական հիվանդությունները, օրինակ՝ քութեշը, կարմրուկը կամ խոզուկը: Այդ հիվանդություններն առաջացնում են մանրէները կամ վիրուսները:
Երեխաների ջերմության բարձրացման այլ պատճառները կարող են լինել՝ օդի բարձր ջերմաստիճանը կամ չափից տաք հագուստը:
Միշտ չէ, որ ջերմության բարձրացման պատճառը հանդիսանում են վարակները:

Արագ հաղթահարում է տենդը և ցավը:


Վտանգավոր է արդյո՞ք ջերմության բարձրացումը
Ընդհանուր առմամբ, ջերմության բարձրացումը վտանգավոր չէ: Այն ազդարարում է վնասակար ազդեցությունների մասին և մարմնի հնարավոր պաշտպանական ռեակցիան է վնասակար ազդակների դեմ
Այդուհանդերձ, երեխաների պարագայում ջերմության բարձրացմանը պետք է անպայման լուրջ վերաբերել, քանի որ այն շատ դեպքերում ուղեկցվում է ցավով կամ երեխային անհարմարություն պատճառող այլ ախտանիշներով (կարելի է դնել մանկական հիվանդությունների ախտանիշների հղումը): Արդյունքում, օրինակ, երեխան կարող է հրաժարվել սննդից կամ ջրից, ինչը կարող է հանգեցնել նրա օրգանիզմի հետագա թուլացմանը կամ անգամ ջրազրկմանը:
Բարձր ջերմության դեպքում շատ կարևոր է, որպեսզի երեխան հեղուկներ ընդունի: Հարկավոր է ապահովել, որպեսզի օրվա ընթացքում երեխան պարբերաբար ընդունի հեղուկ՝ օրգանիզմի ջրազրկումը կանխելու համար:
Ուշադիր հսկեք ջերմությունը:
Հարկավոր է ուշադիր հսկել ջերմությունը, հատկապես՝ այն դեպքերում, երբ այն ուղեկցում է բուժում պահանջող հիմնական հիվանդությունը:
Հետևյալ դեպքերում անպայման խորհրդակցեք եք բժշկի հետ.
- Ջերմություն ունեցող երեխան 3 ամսականից փոքր է:
- Երեխան ունի բարձր ջերմություն (39°C կամ ավելի բարձր):
- Ջերմությունը չի իջնում կամ տևում է 3 օրից ավելի:
- Երեխան ունի տենդային ցնցումներ, չի արձագանքում արտաքին գրգռիչներին և նրա ձեռքերն ու ոտքերը ցնցվում են:
- Երեխայի օրգանիզմը շատ ջրազրկված է, և չի ցանկանում ընդհանրապես որևէ հեղուկ խմել:
- Ջերմաստիճանի բարձրացման պատճառն անորոշ է:
- Երեխան ակնհայտորեն թուլացած է:
- Առկա ախտանիշները վկայում են հիմնական հիվանդության մասին (տե՛ս ստորև):
- Անգամ վերը նշված նշանների բացակայության դեպքում, Դուք միևնույնն է անհանգիստ եք

Արդյո՞ք գիտեք, որ...
Սովորաբար երեխաները շատ հարցեր են տալիս, քանի որ հետաքրքրասեր են: Ստորև տեքստում կօգնենք բացատրել Ձեր փոքրիկին բժշկի կողմից օգտագործվող տարբեր բժշկական գործիքների նշանակությունը:
Իմացեք ավելին …

Արագ հաղթահարում է տենդը և ցավը:


Ինչպե՞ս ճանաչել տենդը:
Մանկական տենդն ունի որոշ ընդհանուր նշաններ, ինչպես նաև տենդի տարբեր փուլերի համար բնորոշ ախտանիշեր.
Ընդհանուր ախտանիշներ.
- հաճախակի ցավեր որովայնի շրջանում, լաց
- ցավ ոտքերի շրջանում, գլխացավ
- ախորժակի բացակայություն
- հարբուխ, հազ
- ապակե աչքերի ախտանիշ
- հոգնածություն, ուժասպառություն
Տենդի սկզբում.
- գունատություն, ձեռքերի և ոտքերի սառնություն
- «սագամաշկ», դող
Տենդի թուլացումից հետո.
- տաք ճակատ, կարմիր այտեր
- տաք, խոնավ ձեռքեր և ոտքեր
- քրտնոտություն
- ծարավ և սառը ըմպելիքների կարիք
Ջերմության չափում
Մարմնի ներքին ջերմաստիճանը կարելի է հեշտությամբ չափել բժշկական ջերմաչափով ուղիղաղիքային՝ ռեկտալ ճանապարհով (4 րոպե՝ սնդիկային ջերմաչափով կամ 2 րոպե՝ էլեկտրոնային ջերմաչափով): Այս չափումը հատկապես հստակ է:
Այնուամենայնիվ, ջերմության չափման այս միջոցը մեծ անհարմարություն է պատճառում որոշ երեխաներին: Այդ դեպքում կարող եք ջերմությունը չափել նաև ինֆրակարմիր ջերմաչափով` դնելով այն ականջի մեջ: Կանոնների պատշաճ պահպանման (օգտագործողի ձեռնարկին համաձայն) դեպքում ականջի միջոցով ջերմության չափումը նույնպես ճշգրիտ է և տևում է ընդամենը մի քանի վայրկյան:
Խնդրեք Ձեր մանկաբույժին ցույց տալ ջերմաչափն գործածելու ձևը, քանի որ սխալ գործածումը կարող է հանգեցնել ջերմության սխալ չափման:

Արագ հաղթահարում է տենդը և ցավը:


Ջերմության իջեցում
Ջերմության բարձրացումը մարմնի բնական ռեակցիան է, և Ձեր փոքրիկի ջերմության բարձրացման դեպքում միշտ չէ, որ հարկավոր է միջամտել:
Այնուամենայնիվ, ջերմիջեցնող միջոցները կարող են օգտակար լինել՝ բարելավելով Ձեր փոքրիկի ինքնազգացումը, հատկապես, եթե նա թույլ է, և եթե ջերմությունն ուղեկցվում է ցավով:
Ջերմիջեցնող դեղամիջոցներ
Հատուկ երեխաների համար առկա են տարբեր ակտիվ նյութերով դեղամիջոցներ: «ՄԻԳ® երեխաների համար» դեղամիջոցի ակտիվ բաղադրիչ իբուպրոֆենը հատկապես արդյունավետ է: Իբուպրոֆենն արագ իջեցնում է ջերմությունը: Այն սկսում է ազդել մոտավորապես 15 րոպեի ընթացքում, ազդեցությունը կարող է տևել մինչև 8 ժամ, և ընդհանուր առմամբ ունի լավ տանելիություն:
Օժանդակ միջոցառումներ
Ջերմության ժամանակ օգտակար են մաշկի միջոցով ջերմության գոլորշիացմանը նպաստող և հեղուկի կորուստը լրացնող մի շարք միջոցառումներ.
- թեթև և ազատ հագուստ.
- ցածր ջերմաստիճան ննջասենյակում
- պարբերական օդափոխություն, սակայն առանց միջանցիկ քամու:
- թեթև և ազատ հագուստ.
- ցածր ջերմաստիճան ննջասենյակում.
- պարբերական օդափոխություն, սակայն առանց միջանցիկ քամու:
Բարձր ջերմության ժամանակ...
հատկապես կարևոր է մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելը՝ ջրազրկումից խուսափելու համար:
Օրինակ՝
- շաքարավազ չպարունակող զովացուցիչ և հանքանյութերով հարուստ հյութեր
- առանց շաքարավազի թեյ
- հանքային ջուր
Ճիշտ սնունդ
Չնայած ախորժակի անկմանը՝ բարձր ջերմություն ունեցող փոքր պացիենտները պետք է ընդունեն այնպիսի սնունդ, որը նրանց օրգանիզմը կապահովի սննդարար նյութերով և կնպաստի նրանց արագ ապաքինմանը:
Բարձր ջերմության ժամանակ խորհուրդ է տրվում ընդունել հետևյալ թեթև սնունդը՝
- շոգեխաշած բանջարեղեն
- տրորած բանջարեղենից պատրաստված ապուրներ.
- թարմ մրգեր կամ առանց շաքարավազի մրգաջուր (կոմպոտ).
- կարտոֆիլ կամ բրինձ.
- թափանցիկ մսաջուր՝ առանց մսի կտորների.
Շատ աղ պարունակող սնունդը Ձեր փոքրիկի օրգանիզմը հագեցնում է քրտնելու պատճառով կորցրած հանքանյութերով:
Մի՛ ստիպեք երեխային ուտել և ոչ մի դեպքում մի՛ արթնացրեք նրան քնից ուտելու համար: Երեխաները հիմնականում բավականին լավ են տանում 1-2 օր առանց սնվելու:

Արագ հաղթահարում է տենդը և ցավը:



