ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
-
«Տենդի և ցավի տարածված պատճառները»
-
Ականջի ցավ
-
Պատվաստումներ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Տենդի և ցավի տարածված պատճառները»
Երեխաների մոտ կարող է առաջանալ տենդ/ջերմության բարձրացում կամ ցավ մի շարք հիվանդությունների պատճառով: Այդ հիվանդություններից են՝ սեզոնային վարակները, օրինակ՝ մրսածությունը և գրիպը, կոկորդի ցավը կամ միջին ականջի բորբոքումը, ինչպես նաև մանկական ինֆեկցիոն հիվանդությունները, օրինակ՝ քութեշը, խոզուկը և կարմրուկը: Տենդով և ցավով կարող է ուղեկցվել նաև ատամների ծկթումը կամ պատվաստումները:

Արագ հաղթահարում է տենդը և ցավը:

Ականջի ցավ (միջին օտիտ)
Ականջի ցավ
Կրծքի և կրտսեր տարիքի երեխաները հաճախ ունենում են միջին ականջի վարակներ (միջին օտիտ): Որպես կանոն, նման վարակներն առաջանում են հանկարծակի քթի և կոկորդի հատվածի վարակին համընթաց: Ախտածին օրգանիզմները (բակտերիաներ, վիրուսներ) կարող են ներթափանցել միջին ականջի մեջ եվստախյան փողի միջոցով, որը կապում է ականջը և կոկորդը: Երեխաների մոտ եվստախյան փողն ավելի կարճ է, նեղ և ավելի հորիզոնական դիրք ունի, քան մեծահասակների մոտ: Բորբոքման ժամանակ այն այտուցվում է և արգելափակվում՝ հանգեցնելով միջին ականջում արտադրության և թարախի կուտակմանը:

Հնարավոր նշաններ
Միջին ականջի վարակի ամենատարածված ախտանիշը պուլսացող բնույթի ուժգին ցավն է, որից երեխան հաճախակի արթնանում է: Կրծքի հաակի երեխաների մոտ ցավն արտահայտվում է անհանգստությամբ և քիչ քանակությամբ հեղուկ օգտագործելով: Նրանք կարող են ունենալ նաև փորլուծություն և բարձր ջերմություն: Բուժում չստանալու դեպքում միջին ականջի վարակը կարող է տարածվել դեպի ներքին ականջ և ուղեղի կարծր թաղանթ (ուղեղի թաղանթ):
Հնարավոր միջոցառումներ
Երեխայի մոտ նման ախտանիշների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկի և բուժել հիմնական վարակը:
Հաճախակի ուժգին բնույթ կրող ցավն ուղեկցող ախտանիշները թուլացնելու և դրանով պայմանավորված ջերմությունն իջեցնելու համար բժիշկը կարող է նաև նշանակել ցավը մեղմող և ջերմությունն իջեցնող օշարակ:
Իբուպրոֆենն օգնում է մեղմել ցավը, ունի հակաբորբոքային և ջերմիջեցնող ներգործություն:
Որպես ծնող՝ կարող եք նպաստել Ձեր փոքրիկի բուժմանը. տաքացրեք ականջը՝ ջերմային լամպով կամ վարակված հատվածի մոտ դրեք տաք ջրով շիշ. ջերմությունը մեղմում է ցավը: Դեկոնգեստանտ քթի կաթիլները կարող են օգնել բացել եվստախյան փողը՝ թույլ տալով, որպեսզի հեղուկը միջին ականջից հոսի դեպի կոկորդ:

Արագ հաղթահարում է տենդը և ցավը:

Պատվաստումներ
Գոյություն ունեն պատվաստանյութեր մանկական հիվանդություններից շատերի կամ այլ հիվանդությունների դեմ: Ձեր փոքրիկին պատվաստելիս նրա օրգանիզմ են ներարկվում քիչ քանակությամբ թուլացած ակտիվությամբ վարակահարուցիչներ: Ընդհանուր առմամբ, դրանք չեն կարող վնաս պատճառել Ձեր փոքրիկի օրգանիզմին: Այդուհանդերձ, իմունային համակարգը սկսում է պայքարել օտար մարմինների դեմ և ձևավորում է այսպես կոչված հիշողության բջիջներ: Երեխայի օրգանիզմը արդեն նախապատրաստված է. «Իրական» ախտածին մանրէների՝ երեխայի օրգանիզմ ներթափանցելու դեպքում իմունային համակարգը կճանաչի դրանք և կճնշի: Սակայն սա նշանակում է նաև, որ պատվաստումը ստանալուց կարճ ժամանակ անց Ձեր երեխայի մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ:


Արագ հաղթահարում է տենդը և ցավը:



